Հնարավոր է՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին ավելացնեն Իրանը և «Հըզբոլլահը»։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները։

«Մեծ հավանականություն կա, որ հենց այդպես էլ կլինի»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Իրանն առաջինն է խախտել կրակի դադարեցման ռեժիմը։ «Եվ դա մեծ սխալ էր, որովհետև մենք նրանց անխնա ոչնչացնում ենք»,- հավելել է Թրամփը։

Նա խոստովանել է, որ սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին, որը, ըստ նրա, լիովին վերահսկում էր Իրանը։

«Իրանի առաջնորդները վախենում էին Սոլեյմանիից։ Ես սպանեցի նրան»,- ընդգծել է Թրամփը։

Նրա գնահատմամբ՝ Իրանի ռազմական հզորությունն այժմ կազմում է չորս ամիս առաջ եղածի միայն չնչին մասը։

Source: https://news.am/hy/news/1049830