Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպովին կանչել է նախարարություն։ Ասդ մասին մայիսի 29-ին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Օանա Ցոյուն։

«Մենք Ռուսաստանի Դաշնության դեսպանին կանչել ենք արտաքին գործերի նախարարության կենտրոնակայան», — գրել է Ցոյուն X սոցիալական ցանցի իր էջում։

Դիվանագետի խոսքով՝ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը, իբր, ունի ապացույցներ, որ այդ անօդաչու սարքը ռուսական ծագում է ունեցել, սակայն կոնկրետ հաստատում չի ներկայացրել։ ԱԳ նախարարության ղեկավարը հավելել է, որ երկրի անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է։

Mediafax գործակալությունը նույն օրը հայտնել էր, որ անօդաչու սարքն ընկել է է Ռումինիայի արևելքում գտնվող Գալաց քաղաքի բնակելի տներից մեկի վրա։ Միջադեպի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավորվել է։ Ցոյուն ավելի ուշ հայտնել է, որ Ռումինիայի սահմանամերձ շրջանում բնակելի տանն անօդաչուի հարվածը կարող է հիմք դառնալ ՆԱՏՕ 4-րդ հոդվածի շրջանակում խորհրդակցություններ սկսելու համար։

Իր հերթին, Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կապ է պահպանում Ռումինիայի ղեկավարության հետ՝ անօդաչու սարքի հետ կապված միջադեպից հետո։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, առանց ապացույցների, հայտարարել է, որ միջադեպը, իբր, կապված է Ռուսաստանի գործողությունների հետ։

Source: https://news.am/hy/news/1039341