Անօդաչուի հետ կապված միջադեպի պատճառով Ռումինիան որոշում է կայացրել փակել Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը Կոնստանցայում, իսկ գլխավոր հյուպատոսը հայտարարվել է persona non grata։ Այս մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը երկրի պաշտպանության Գերագույն խորհրդի նիստի արդյունքներով, որտեղ քննարկվել են Գալաց քաղաքում անօդաչու սարքի՝ տան վրա ընկնելու հետևանքները։
«Այս իրավիճակում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը Կոնստանցայում հայտարարվել է persona non grata, և Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը Կոնստանցայում կփակվի», - ասել է պետության ղեկավարը։ Նրա ելույթը հեռարձակվել է նախագահական վարչակազմի կայքում։
Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Գալաց քաղաքում բազմաբնակարան բնակելի տան վրա անօդաչու սարքի ընկնելու մասին։ Բուխարեստը միջադեպի պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա։ Երկրի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ կանչել են Ռուսաստանի Դաշնության դեսպանին՝ տեղեկացնելու դիվանագիտական մակարդակով ձեռնարկվելիք միջոցների մասին։
Source: https://news.am/hy/news/1039384
World
Ռումինիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը Կոնստանցայում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։