Ռումինիան կարող է զրկվել Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող 4,5 միլիարդ եվրոյի ֆինանսավորումից՝ Վերականգնման և կայունության ազգային ծրագրի (PNRR) շրջանակներում իրականացվող բարեփոխումների ուշացումների պատճառով։ Հուլիսի 14-ին այս մասին հայտնել է «Digi 24» հեռուստաալիքը։

«Քաղաքական ճգնաժամը կարող է հանգեցնել PNRR-ի բյուջեից միլիարդավոր եվրոների կորստի։ Նոր կառավարության ձևավորման հարցում կոնսենսուսի բացակայությունը նշանակում է նաև եվրոպական ֆինանսավորման հարցում կոնսենսուսի բացակայություն»,- ասվում է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանն այս ամսվա վերջին արտահերթ նիստ կգումարի, սակայն կառավարության առաջարկած ծրագրերն ընդունել կհաջողվի միայն իշխող կոալիցիայի նախկին գործընկերների միջև համաձայնության հասնելու դեպքում։

Source: https://news.am/hy/news/1049909