Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու անօդաչու սարք է ընկել։

«Ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդում է ստացել, որ Ուկրաինայի սահմանից հինգ կիլոմետր հեռավորությամբ՝ Տուլչա ժուդեցի Լունկավիցա կոմունայի մերձակայքում, ընկել է անօդաչու թռչող սարք»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ չճշտելով, թե ում էր պատկանում դրոնը, հաղորդում է BBC-ն։

«Այս պահի տվյալներով՝ ռադիոլոկացիոն հսկողության համակարգերն օդային թիրախը չեն արձանագրել, քանի որ այն թռչում էր շատ փոքր բարձրությամբ»,- նշել են նախարարությունում։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրոնը կործանվել է անտառապատ տարածքում, տուժածներ և ավերածություններ չկան։

Source: https://news.am/hy/news/1055573