ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն կամ կհասնի Իրանի հետ լավ գործարքի, կամ կդիմի այլընտրանքային քայլերի։

«Կամ մենք կհասնենք լավ գործարքի, կամ ստիպված կլինենք դա այլ կերպ լուծել», - լրագրողներին Նյու Դելիում հայտարարել է Ռուբիոն, նրա խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի շրջանակային համաձայնագիրը «95%-ով պատրաստ է», թեև բանակցողները դեռևս վիճում են Հորմուզի նեղուցին և Թեհրանի միջուկային նյութերի պաշարին վերաբերող ձևակերպումների շուրջ։

Source: https://news.am/hy/news/1038009