ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի հայտարարել է, որ ամեն երկրում էլ հիմար մարդիկ կան։
Այսպես է նա արձագանքել վերջերս հնդիկների հասցեին ամերիկացիների կողմից հնչած ռասիստական հայտարարություններին, գրում է Hindustan Times-ը։
Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոյին հարց է տրվել ամերիկացիների կողմից հնդիկների հասցեին ենթադրյալ ռասիստական հայտարարությունների աճի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս սոցիալական ցանցերում հրապարակում էր արել, որտեղ Հնդկաստանը անվանել էր «դժոխային փոս», սակայն ավելի ուշ փորձել էր հստակեցում մտցնել՝ գովաբանելով Հնդկաստանին և վարչապետ Նարենդրա Մոդիին։
Ռուբիոն, երբ նրան պատմել են ռասիստական հրապարակումների մասին, ասել է. «Չգիտեմ՝ ինչ ասել, բայց ես դրան շատ լուրջ կվերաբերվեմ։ Վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք մեկնաբանություններ են թողնում համացանցում և այլ վայրերում, որովհետև աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ հիմար մարդիկ կան։ Վստահ եմ, որ [կան] հիմար մարդիկ այստեղ, Միացյալ Նահանգներում էլ, որոնք մշտապես հիմար մեկնաբանություններ են անում»։
Ընդգծելով ներգաղթյալների, այդ թվում՝ հնդկական սփյուռքի, ներդրումը ամերիկյան հասարակության և տնտեսության մեջ՝ նա ANI լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հավելել է. «Չգիտեմ՝ էլ ինչ ասեմ ձեզ, բացի նրանից, որ Միացյալ Նահանգները շատ հյուրընկալ երկիր է»։
«Մեր պետությունը հարստացել է այն մարդկանց շնորհիվ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից գալիս են մեր երկիր, դառնում ամերիկացիներ, ձուլվում մեր կենսակերպին, և դա իր ներդրումն է ունենում», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ընդունելով Միացյալ Նահանգներում հնդկական համայնքի խաղացած տնտեսական դերը՝ Ռուբիոն ասել է. «Համաձայն եմ այն ամենի հետ, ինչ դուք հենց նոր ասացիք ԱՄՆ տնտեսության մեջ հնդիկների ներդրման մասին՝ ավելի քան 20 միլիարդ դոլար… Մենք ուզում ենք, որ այդ թիվը շարունակի աճել»։
Source: https://news.am/hy/news/1037887
World
Ռուբիոն՝ հնդիկների հասցեին ամերիկացիների ռասիստական հայտարարությունների մասին. Ամեն երկրում էլ հիմար մարդիկ կան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։