ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համար՝ նվիրված Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին: Դրամասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին:

Politico-ի տվյալներով՝ առցանց ձևաչափով հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով 16:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 23:00-ին), մինչդեռ Reuters-ը նշում է, որ Ռուբիոն և Ուիթքոֆը ճեպազրույցին կմիանան հեռախոսով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ, որն, ըստ նրա, պետք է տեղի ունենա երեքշաբթի Դոհայում: Միաժամանակ, Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ մոտ ժամանակներս հուշագրի իրագործման հարցերով աշխատանքային խմբերի նիստեր չեն նախատեսվում:

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսին ստորագրված հուշագիրը նախատեսում է ռազմական հակամարտության ավարտ, ինչպես նաև ներառում է դրույթներ ծովային շրջափակումը վերացնելու և Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու մասին:

Source: https://news.am/hy/news/1046716