ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Վաշինգտոնում անցկացված բանակցությունների ընթացքում վերահաստատել են իրենց աջակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում «հաստատուն խաղաղության» հաստատմանը։ Դրա մասին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Փիգոտը։

Ըստ նրա՝ կողմերը վերահաստատել են նաև իրենց հանձնառությունը Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովմանը և Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխմանը։

Բացի դրանից, Ռուբիոն և Վադեֆուլը քննարկել են հուլիսի սկզբին Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ներառյալ՝ դաշինքի ներսում ֆինանսական բեռի բաշխման հարցերը։

Source: https://news.am/hy/news/1046751