ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի աջակցում Գազայի հատվածի տարածքի 70%-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրին։

Լսումների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոուզ Դելաուրոն հարցրել է Ռուբիոյին, թե որն է ԱՄՆ դիրքորոշումը ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախման համար Գազայի մեծ մասը զավթելու Նեթանյահուի մտադրության վերաբերյալ։

Ռուբիոն պատասխանել է, որ նման նախաձեռնությունը ներառված չէ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրում։ «Մենք ունենք ծրագիր, և այն դա չի նախատեսում»,- ասել է Ռուբիոն։ Ըատ նրա՝ վերջնական նպատակը Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ կապ չունեցող իշխանության ստեղծումն է։

Source: https://news.am/hy/news/1040427