ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու նպատակով, հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին 48 ժամվա ընթացքում խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ՝ նոր հրադադարի նախաձեռնությունը առաջ մղելու փորձով», - գրել է Ռավիդը X սոցիալական ցանցում։
Լրագրողի զրուցակիցը նշել է, որ նոր նախաձեռնությունն առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։
Բանակցությունները առաջ մղելու համար Վաշինգտոնը առաջարկել է, որ որպես առաջին քայլ «Հեզբոլլահ» շարժումը դադարեցնի Իսրայելի վրա բոլոր հարձակումները։ Միևնույն ժամանակ Իսրայելը պետք է զերծ մնա Բեյրութում էսկալացիայից։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա կստեղծեր տարածք աստիճանական դեէսկալացիայի և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար։
Source: https://news.am/hy/news/1039853
World
Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։