ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է Կուբայում քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին և երկրի իշխանություններին կոչ է արել իրականացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։

Կղզում զանգվածային բողոքների հինգերորդ տարելիցին նվիրված հայտարարության մեջ Ռուբիոն մեղադրել է Կուբայի ղեկավարությանը ցույցերը դաժանորեն ճնշելու մեջ և նշել, որ ակցիաների հարյուրավոր մասնակիցներ մինչ օրս շարունակում են մնալ կալանքի տակ՝ «հիմնական իրավունքներ, հնարավորություններ և արժանապատվություն» պահանջելու համար։

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ Կուբան ապրում է խոր տնտեսական ճգնաժամ, որն ուղեկցվում է էլեկտրամատակարարման խափանումներով, պարենամթերքի պակասով և կենսապայմանների վատթարացմամբ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել և աջակցել հարաբերությունների վերականգնմանը՝ բարեփոխումների անցկացման պայմանով։

Ռուբիոն նաև մեղադրել է Կուբայի իշխանություններին բնակչության նկատմամբ «ամբողջական վերահսկողություն» պահպանելու մեջ և հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի օգտագործել հասանելի գործիքները՝ իր շահերը պաշտպանելու և Հավանայի վրա ճնշում գործադրելու համար։ Նա ընդգծել է, որ Կուբայի ղեկավարությունը պետք է «ընտրի բարեփոխումների, խաղաղության և բարգավաճման ուղին՝ քանի դեռ շատ ուշ չէ»։

Source: https://news.am/hy/news/1049320