ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ հնարավոր է՝ Իրանն արդեն շաբաթ օրը համաձայնի Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման գործարքին, հաղորդել է AFP-ն։
Նրա հայտարարությունները հնչել են այն պահին, երբ պակիստանյան բանակի հրամանատար Ասիմ Մունիրը ժամանել էր Թեհրան՝ միջնորդությանը նպաստելու նպատակով, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանկարծ բաց էր թողել իր որդու հարսանիքը, որպեսզի մնա Վաշինգտոնում «կառավարության հետ կապված հանգամանքների» պատճառով, ինչը խոսակցություններ է առաջացրել, թե բանակցությունները մտել են բարդ փուլ։
Ռուբիոն ասել է, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն չի բացառել, որ Թրամփը կվերսկսի Իրանի դեմ հարվածները։
«Հնարավոր է՝ այսօր մի փոքր ավելի ուշ ինչ-որ նորություններ լինեն։ Իսկ գուցե և ոչ։ Հուսով եմ, որ կլինեն,— Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն Հնդկաստան իր առաջին այցի ընթացքում։— Որոշակի առաջընթաց է ձեռք բերվել։ Նույնիսկ հիմա, երբ ես խոսում եմ ձեզ հետ, որոշ աշխատանք է կատարվում։ Հնարավորություն կա, որ՝ լինի դա այսօր, վաղը կամ մի քանի օր հետո, մենք ասելու բան ունենանք»։
Ռուբիոն կրկնել է ԱՄՆ պահանջները, որպեսզի Իրանն ամբողջությամբ բացի Հորմուզի նեղուցը, որի նկատմամբ վերահսկողություն է սահմանել՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման, և որպեսզի Իրանը հանձնի բարձր հարստացված ուրանը։
«Թրամփը միշտ նախընտրում է նման խնդիրները լուծել բանակցությունների, դիվանագիտական ճանապարհով։ Հենց դրա վրա էլ մենք հիմա աշխատում ենք։ Սակայն այս խնդիրը կլուծվի, ինչպես հստակ հասկացրել է նախագահը... այսպես թե այնպես»,— հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Source: https://news.am/hy/news/1037809
World
Ռուբիո․ Հնարավոր է, որ Իրանը գործարքին համաձայնի արդեն շաբաթ օրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։