ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ որպես Ուկրաինայում պատերազմի ավարտին հասնելու նոր փորձի մաս, կիրակի Reuters գործակալությանը հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Ըստ նրա, Թրամփը գագաթնաժողով կհասնի երեքշաբթի և նախ կհանդիպի հյուրընկալող կողմի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նախատեսված են նաև բանակցություններ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շաարայի հետ և Սպիտակ տան մամուլի ասուլիս։

Պաշտոնյան նշել է, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը կկայանա չորեքշաբթի և նվիրված կլինի հակամարտության դադարեցման ուղիների որոնմանը։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ռազմական գործողությունները ակնհայտորեն փակուղի են մտել, և կողմերից ոչ մեկը նշանակալի առաջընթաց չի գրանցում։ Նախագահը զգում է իրական հրատապություն՝ փորձելու կանգնեցնել դա», — հայտարարել է նա։

Բացի այդ, Թրամփը մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ անել ավելացնել պաշտպանական ծախսերը, հավելել է վարչակազմի ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1048006