Մի քանի պայթուցիկ սարքեր գործարկվել են Դամասկոսի կենտրոնում՝ այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։

«Մի քանի պայթուցիկ սարքեր գործարկվել են Դամասկոսում գտնվող այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ կանգ էր առել Մակրոնը», - ասվում է հրապարակման մեջ։

Միջադեպից հետո իշխանությունները փակել են հարակից ճանապարհները և խստացրել անվտանգության միջոցառումները։

Reuters-ի թղթակիցը հայտնել է, որ այդ շրջանում լսել է մի քանի պայթյուն։ Դեպքի վայրից վեր է բարձրացել ծուխ։

Source: https://news.am/hy/news/1048325