Ռուսաստանը բուսասանիտարական նորմերի պատճառով սահմանափակել է հայկական արտադրանքի ներկրումը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (SPIEF) ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Սա մեր պրոֆիլային գերատեսչությունների որոշումն է՝ պայմանավորված Ռուսաստան որոշակի տեսակի արտադրանքի ներմուծման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ»,- ասել է Միխայիլ Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ համապատասխան մարմինները կլուծեն սահմանափակված հայկական արտադրանքի պակասը լրացնելու հարցը։

Source: https://news.am/hy/news/1040875