Ռամզան Կադիրովը երկար տարիներից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել Չեչնիայից Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուների ցուցակում։

Ինչպես ուշադրություն է հրավիրել «Գովորիտ ՆեՄոսկվա» պարբերականը, հանրապետությունում կուսակցական ցուցակը գլխավորել են Պետդումայի պատգամավորներ Շամսաիլ Սարալիևը, Ռուսլան Լեչխաջիևը և Ախմեդ Դոգաևը, ինչպես նաև Կադիրովի համախոհը՝ Չեչնիայի վարչապետ Մագոմեդ Դաուդովը, նրա առաջին տեղակալ Իսա Տումխաջիևը և վարչակազմի ղեկավար Գալաս Թայմասխանովը։

Չեչնիայի ղեկավարի ևս մեկ համախոհ՝ Ադամ Դելիմխանովը, «Եդինայա Ռոսիա»-ից դարձել է թեկնածու միամանդատ ընտրատարածքում։

Պարբերականը հիշեցնում է, որ 2007 թվականից ի վեր Կադիրովը միշտ գլխավորել է «Եդինայա Ռոսիա»-ի տարածաշրջանային խումբը խորհրդարանական ընտրություններում։

Կադիրովը նաև բաց է թողել «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին։

Վերջին մի քանի տարիներին բազմիցս հաղորդումներ էին հայտնվում Չեչնիայի ղեկավարի ծանր հիվանդության մասին։ Կադիրովը հերքում է, որ հիվանդ է։

Source: https://news.am/hy/news/1047275