Քուվեյթի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել «որևէ պետության» վրա հարձակվելու համար՝ դրանով իսկ հերքելով Իրանի պնդումներն այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Քուվեյթի տարածքից։
Այդ հերքումը հնչել է Քուվեյթի ԱԳՆ Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչելու ֆոնին։
Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ, փոխարտգործնախարար Համադ Սուլեյման Ալ-Մաշաանը հայտարարել է. «Քուվեյթը կատեգորիկ մերժում է իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը որևէ երկրի դեմ ուղղված որևէ թշնամական գործողության համար»։
Նա ընդգծել է նաև, որ իրանական կողմի ստահոդ հայտարարություններն անհիմն են և չեն հաստատվում որևէ ապացույցով։
Source: https://news.am/hy/news/1040638