Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտնել է երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր պատասխան հարվածի մասին։ Թիրախում ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող այն ավիաբազան էր, որտեղից հարձակում էր իրականացվել Հորմոզի նեղուցի մոտ՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգում գտնվող իրանական Սիրիկ կղզու ուղղությամբ։ Չի հստակեցվում, թե հատկապես որ ռազմակայանն է թիրախավորվել։
Անցած շաբաթ Իրանի կողմից բալիստիկ հրթիռ է արձակվել ամերիկյան զինուժի կողմից շահագործվող քուվեյթյան «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազայի ուղղությամբ։
Ամերիկյան զինուժը հանգստյան օրերին ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել Գորուկում և Քեշմ կղզում գտնվող իրանական ռադարներին ու անօդաչուների կառավարման կետերին, ինչպես նաև խոցել երկու ԱԹՍ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Source: https://news.am/hy/news/1039949
World
Քուվեյթի բանակը հայտնել է, որ իրանական հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել երկրին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։