Հայաստանի ներկա իշխանություններին դուք չէիք վստահի անգամ ձեր ընտանի կենդանուն կամ սենյակային բույսը։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մայրաքաղաքի «Դինամո» մարզադաշտի փակ դահլիճում անցկացվող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և ընտրողների հանդիպմանը։
«Ինչպե՞ս կարելի է նրանց վստահել երկիրը», - երիտասարդներին դիմելով՝ ասել է Վարդանյանը և կոչ արել անպայման մասնակցել ընտրություններին ու կատարել ճիշտ ընտրություն։
«Կամ մենք՝ կամ նրանք։ Մենք չենք կարող՝ ընտրելով Ադրբեջանի և Հայաստանի միջև, չընտրել Հայաստանը։ Սա մեր կյանքի ամենակարևոր ընտրությունն է։ Լինել և մնալ հայ։ Հայաստանը պետք է մնա հայկական։ Հայ Առաքելական եկեղեցին՝ անսասան։ Հայաստանը բոլոր հայերի տունն է։ Եթե որևէ մեկը այդպես չի կարծում, կարող է հեռանալ։ Սա մեր տունն է, և մենք այն կառուցելու ենք», - ընդգծել է Վարդանյանը։
Source: https://news.am/hy/news/1041155