«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս մասին Chibukhchyan Live-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Այս ամենը իշխանությունների պարտականությունն է, կդիմենք ԿԸՀ, բայց ակնկալիք չունեմ, որ այս 2 օրվա մեջ խնդիրը կլուծվի»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել այդ հարցով դիմել ԿԸՀ։

Մինչ այդ Արամ Սարգսյանը նշել էր, որ ինքը բանավոր դիմել է ԿԸՀ–ին, որտեղից իրեն ասել են, որ անիմաստ է դիմելը, ԿԸՀ–ն նման լիազորություն չունի, ինչին ի պատասխան Փաշինյանը հորդորեց դիմել գրավոր՝ իրավական ընթացակարգերը պահպանելով։ Արամ Սարգսյանն էլ խոստացավ հենց վաղը (այսինքն այսօր) գրավոր դիմել ԿԸՀ։

Source: https://news.am/hy/news/1041178