2026 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ։
Ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ ներկայում քրեակատարողական հիմնարկներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն։
Համակարգը հնարավորություն է տալիս կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արգելված իրերի ներթափանցումը, հայտնաբերել քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը և, ամենակարևորը, կանխել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումը։
Source: https://news.am/hy/news/1040582