Մենք սկսել ենք մի քանի գործընթացներ՝ կապված լռության օրվա խախտումների հետ, հրապարակվել են տասնյակ գրառումներ, հարուցվել են տասնյակ գործեր՝ ընտրական օրենսդրության խախտումների առնչությամբ, և երեկվա դրությամբ ձերբակալվել է 200 մարդ։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Սուտ է, թե իրավապահները բոլոր խախտումների արձագանքը թողել են վերջին օրերին», — նշել է նա։
Հարությունյանը հավելել է, որ նման պնդումներ անում են որոշ քաղաքական ուժեր, քանի որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նրանց վիճակը նախանձելի չէ։ Նրա գնահատմամբ, այդ ուժերը նման ապատեղեկատվություն տարածելու միջոցով կփորձեն արդարացում գտնել իրենց պարտության համար։
«Որոշ ուժեր և լրագրողներ արհեստական իրարանցում են ստեղծում։ Ազդակների մեծ մասը փաստական հիմքեր չունի։ Բոլոր այն դեպքերում, երբ կան փաստեր, թե՛ մենք, թե՛ իրավապահները արձագանքում ենք դրանց», — նշել է Հարությունյանը։
Source: https://news.am/hy/news/1041695