Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայտնի ռուս երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանին հոբելյանի առթիվ։

Այսօր արտիստուհին դառնում է 80 տարեկան։

Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը նշել է նրա ստեղծագործությունը և «ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը»։

«Հայրենական էստրադայի նվիրյալ երկրպագուներն անկեղծորեն սիրում և գնահատում են Ձեզ՝ Ձեր տաղանդի, վառ ու բազմակողմանի ստեղծագործության, արվեստին և Ձեր կոչմանը հավատարմության համար։ Եվ, իհարկե, հատուկ հարգանքի է արժանի Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, մեծ հասարակական և բարեգործական գործունեությունը, որին Դուք նվիրում եք Ձեր ուժերն ու եռանդը»,- ասված է Պուտինի շնորհավորական հեռագրում։

Source: https://news.am/hy/news/1039612