ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նախատեսում ներկա գտնվել ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղին։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Politico թերթը։

ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականների միջև հանդիպումը, Մոսկվայի ժամանակով, պետք է կայանա հունիսի 13-ի գիշերը Լոս Անջելեսում։ Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան ավելի վաղ նշել էր, որ ներկա կլինի ազգային հավաքականի այս խաղին։ Նա ԱՄՆ կժամանի հունիսի 11-ին և նախատեսում է այնտեղ մնալ չորս օր։

Խաղին ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը նախագահի փոխարեն կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

48 հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին բացման հանդիպմամբ, որի ընթացքում Մեքսիկայի հավաքականը Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում կխաղա Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի դեմ։ Աշխարհի առաջնությունը կանցկացվի 23-րդ անգամ։ Մրցաշարի խաղերը կանցկացվեն 16 քաղաքների 16 մարզադաշտերում՝ 11 արենա ԱՄՆ-ում, 3-ը՝ Մեքսիկայում, 2-ը՝ Կանադայում։

Source: https://news.am/hy/news/1042679