Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնպես այդպես վարվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները»,- երեքշաբթի X սոցիալական ցանցում գրել է Փեզեշքիանը։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ սպառնալիքների նկատմամբ Թեհրանի մոտեցումը «հիմնված է բանականության և մարդկային արժանապատվության վրա՝ որոշումներ կայացնելիս, ինչպես նաև անվերապահ պաշտպանության վրա, երբ խոսքը վերաբերում է գործողություններին»։

Source: https://news.am/hy/news/1046769