Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հավաստիացնել աշխարհին, որ չի ձգտում միջուկային զենքի կամ տարածաշրջանային անկայունության, հաղորդում է Mehr-ը։
Փեզեշքիանը կիրակի հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը մնում է հետևողական՝ ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, և որ երկիրը մտադրություն չունի անկարգություններ հրահրել Մերձավոր Արևելքում։
Միևնույն ժամանակ, Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է ամբողջ տարածաշրջանում լարվածություն հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ իսրայելական կառավարությունը ցանկացած հնարավորություն օգտագործում է հակամարտությունն ու անկայունությունը պահպանելու համար։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը «Մեծ Իսրայելի» գաղափարի շրջանակում հետապնդում է ավելի լայն տարածաշրջանային օրակարգ։
Անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև վերջերս կայացած բանակցություններին՝ Իրանի նախագահը ընդգծել է, որ իրանցի բանակցողները չեն գնա փոխզիջման երկրի արժանապատվության և ազգային շահերի հաշվին։
«Մենք և մեր բանակցողները երբեք չենք զոհաբերի Իրանի պատիվն ու ինքնիշխանությունը», - ասել է նա։
Փեզեշքիանը նաև մարդկանց կենսապայմանների բարելավումը անվանել է կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը՝ հավելելով, որ պաշտոնյաները մշտապես աշխատում են տնտեսական խնդիրների և հանրության մտահոգությունների լուծման ուղղությամբ։
Source: https://news.am/hy/news/1037991
World
Փեզեշքիան․ Իրանը պատրաստ է հավաստիացնել աշխարհին, որ չի ձգտում միջուկային զենքի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։