Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հակառակորդների՝ պատերազմների և պատժամիջոցների միջոցով Իրանում Սիրիայի սցենարը կրկնելու փորձերը ձախողվել են բնակչության զգոնության և քաղաքացիների՝ իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ, հաղորդում է Mehr-ը։
«Իրանի ժողովրդի տոկունությունն ու վճռականությունը խափանել են թշնամիների դավադրությունները», — հայտարարել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ հասարակության միասնությունը մնում է գլխավոր գործոնը, որը երկրին թույլ է տալիս դիմակայել արտաքին ճնշմանը։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանի հակառակորդները դեմ են երկրի անկախության և զարգացման ցանկացած դրսևորման։
Խոսելով ներքին քաղաքականության մասին՝ երկրի նախագահը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, որը զոհվել է վերջին ամիսների իրադարձությունների ընթացքում, աջակցում էր իր կառավարությանը։
«Մենք չէինք կարող այսքան առաջ գնալ, եթե չլիներ հանգուցյալ առաջնորդի աջակցությունը», — ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնց Իրանը բախվել է վերջին երկու տարիներին, երկիրը մնում է «հզոր և արժանապատիվ պետություն»։
Source: https://news.am/hy/news/1053798