Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է: Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր»:

Նշենք, որ առավոտյան ԱԱԾ–ի և ՔԿ–ի աշխատակիցները մտել են «Արմատ Մեդիա» լրատվական գործակալության խմբագրություն և քննչական գործողություններ են իրականացնում։ Նրանք առգրավել են աշխատակիցների հեռախոսները։

Նշենք, որ «Արմատ մեդիայի» սեփականատերը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանն է, ով այս պահին կալանավորված է։

Source: https://news.am/hy/news/1041160