Փարիզի իշխանությունները Ֆրանսիան համակած անոմալ շոգի համար պատասխանատվության մի մասը բարդել են ԱՄՆ-ի վրա, գրում է GB News-ը։
Փարիզի փոխքաղաքապետը քննադատել է ամերիկացի լրագրողներին և բլոգերներին, որոնք ծաղրում էին եվրոպացիներին օդորակիչների բացակայության համար՝ հայտարարելով, որ նման քննադատությունն անտեսում է կլիմայական փոփոխությունների ավելի լայն համատեքստը։
Նա շեշտել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ջերմոցային գազերի արտանետումների խոշորագույն աղբյուրներից մեկը, պատասխանատվության զգալի բաժին է կրում գլոբալ տաքացման և դրա հետևանքների, դրանց թվում՝ Եվրոպայում էքստրեմալ եղանակային երևույթների համար։
Source: https://news.am/hy/news/1046750