Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի ապաինտեգրման լուրջ սպառնալիքի մասին, որը, ըստ նրա, կապված է Լեհաստանում առկա քաղաքական տրամադրությունների հետ, հայտնում է «Коммерсантъ»-ը։

«Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նա նշել է, որ Լեհաստանում կան ուժեր, որոնք ուկրաինական տարածքի զգալի մասը համարում են իրենց պատմական հողերը։

«Լեհաստանում միշտ էլ շատ են եղել ոչ միայն տաքգլուխ մարդիկ, այլև նրանք, ովքեր բավականին խոհեմ են թվում, բայց միշտ էլ դեմ չեն եղել օգտվել ուկրաինական տարածքներից», — պարզաբանել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ նման տեսակետները ոչ միայն հուզական բնույթ ունեն, այլ արտացոլում են որոշ լեհ քաղաքական գործիչների և էլիտաների ավելի խորքային դիրքորոշումները։

Վերջերս Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Զբիգնև Բոգուցկին մեկնաբանել է Վոլինի ողբերգության թեման և Ուկրաինայի արևմտյան տարածքներն անվանել «Փոքր Լեհաստան»։ Կրեմլի մամուլի քարտուղարի կարծիքով, նման վերաբերմունքը պահպանում է ուկրաինական պետականության փլուզման իրական սպառնալիքը։

Նա ամփոփել է. «Ուստի ապաինտեգրման սպառնալիքն իրականում կախված է Ուկրաինայի վրա»։

Source: https://news.am/hy/news/1047959