Ռուսաստանը մնում է բաց ուկրաինական հարցի շուրջ խաղաղ բանակցությունների համար։ Մոսկվան կնախընտրեր բոլոր նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով, լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

«Իհարկե, մենք պահպանում ենք խաղաղ բանակցությունների նկատմամբ մեր բաց լինելը, և մեզ համար նախընտրելի կլիներ հասնել մեր բոլոր նպատակներին խաղաղ դիվանագիտական բանակցությունների միջոցով»,— ճշտել է Պեսկովը։

Այս հարցում Ռուսաստանը հույս ունի շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի շփումները Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ բավականին հաճախակի բնույթ են կրում։

«Շփումները, իսկապես, առկա ուղիներով բավականին հաճախակի բնույթ են կրում։ Նրանք հիմա զբաղված են։ Երբ ավելի ազատ լինեն, նրանց միշտ ուրախ կլինեն տեսնել Մոսկվայում»,— հավելել է Պեսկովը։

Source: https://news.am/hy/news/1047964