ԱՄՆ-ի հարավային նահանգներում վաղ առավոտյան գրանցվել է պայծառ բոլիդ, որը նկատել են Լուիզիանայի, Ֆլորիդայի, Ալաբամայի, Արկանզասի, Միսիսիպիի և Տեխասի բնակիչները։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ից անմիջապես հետո և ֆիքսվել է մի քանի վայրերում տեղադրված տեսահսկման տեսախցիկներով։

Ամերիկյան մետեորների ընկերությունը (American Meteor Society) ստացել է ականատեսներից ավելի քան 50 հաղորդում, որոնցից ամենաշատը՝ Հարավային Լուիզիանայից։

Մասնագետների տվյալներով՝ նման «կրակե գնդերը» առաջանում են, երբ տիեզերական աղբը կամ մետեորոիդները մտնում են Երկրի մթնոլորտ, որտեղ ուժեղ շփման պատճառով այրվում են։ Հատկապես պայծառ երևույթները սովորաբար կապված են առնվազն մոտ մեկ մետր տրամագիծ ունեցող օբյեկտների հետ։

Փորձագետները դեռ պարզում են, թե արդյոք այս դեպքից հետո որևէ բեկոր հասե՞լ է Երկրի մակերեսին։

Source: https://news.am/hy/news/1046754