Աստրախանի մարզում տեղի է ունեցել տեղական գաստրոնոմից գնված պատրաստի սննդամթերքից զանգվածային թունավորում։ Մեկ մարդ մահացել է, իսկ հոսպիտալացվածների թիվն աճել է՝ հասնելով 23-ի, ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

Վերջին տվյալներով, տուժածների թվում կա վեց երեխա՝ 1-ից 15 տարեկան։ Բոլոր հոսպիտալացվածները գտնվում են միջին ծանրության վիճակում։

Նախնական տեղեկություններով, տուժածների մոտ ախտորոշվել է սալմոնելոզ՝ գաստրոնոմից գնված պատրաստի սնունդ օգտագործելուց հետո։

Ռուսասատանի Աստրախանի մարզի Քննչական կոմիտեի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։ Քննիչները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Source: https://news.am/hy/news/1046440