Իրանն ու ԱՄՆ-ը պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո 60-օրյա ժամկետ կսահմանեն՝ իրանական միջուկային ծրագրին առնչվող հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Պայմանավորվածության համաձայն՝ (պատերազմի ավարտի մասին) հուշագրի մշակումն արդյունավորելուց հետո կողմերը 60 օր կունենան փաստաթղթի առանձին մանրամասներն ու մի շարք այլ հարցեր հստակեցնելու համար, որոնց թվում կլինի նաև միջուկային թեմատիկան»,- ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է նա։

Source: https://news.am/hy/news/1038072