«Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար»,- այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։
Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա՝ լրացուցիչ 1 տարի նախատեսելով բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով կուսակցության կրթական ոլորտի առաջարկները։
Արման Թաթոյանը նշել է, որ «Միասնության թևեր»-ի ծրագրով դպրոցները չեն փակվելու, հատկապես սահմանամերձ համայնքներում կրթական համակարգը զարգացվելու է և ամրապնդվելու։
Նա առաջարկել է նաև դպրոցների կառավարումը փոխանցել համայնքներին, ինչպես նաև ապահովել, որ ատեստավորում չանցած որևէ ուսուցիչ չզրկվի աշխատանքից։
Կրթական ծրագրով նախատեսվում են նաև հատուկ աջակցության մեխանիզմներ գյուղական համայնքների ուսուցիչների համար՝ մինչև 0 տոկոսանոց վարկեր, մեկնարկային ֆինանսավորում, ինչպես նաև երկարաժամկետ աշխատանքի դեպքում բնակարանի, հողամասի կամ միանվագ աջակցության տրամադրում։
«Արդարությունը գալիս է, որպեսզի երիտասարդի հաջողությունը կախված լինի գիտելիքից և աշխատասիրությունից», - նշել է Արման Թաթոյանը՝ քաղաքացիներին կոչ անելով հունիսի 7-ին քվեարկել «Միասնության թևեր» կուսակցության օգտին։
Source: https://news.am/hy/news/1037922
World
Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․ Արման Թաթոյանը՝ կրթական ոլորտի առաջարկների մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։