Կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով Պակիստանի, Քաթարի և Եգիպտոսի ներկայացուցիչները նախորդ հանգստյան օրերին դիվանագիտական շփումների հերթական շարքն են անցկացրել ԱՄՆ-ի և Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ առանցքային դրվագներից է դարձել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հեռախոսազրույցը: Միջնորդները մտադիր են շարունակել հակամարտության հետագա սրացումը կանխելուն ուղղված ջանքերը՝ ըստ AP-ի տվյալների:

Բանակցություններն ընթանում են դիմակայության նոր փուլի ֆոնին: Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին:

Միջնորդական նախաձեռնությունները շարունակվում են՝ չնայած հրադադարի շուրջ ժամանակավոր պայմանավորվածություններից և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների նախորդ փուլերից հետո ռազմական գործողությունների վերսկսմանը՝ նշում է AP-ն:

Source: https://news.am/hy/news/1049450