Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ։

Ինչպես հայտնում է իրանական ISNA գործակալությունը, այցը տեղի է ունեցել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների կապակցությամբ երկրում անցկացվող սգո միջոցառումների ֆոնին։

Նշվում է, որ Մունիրը Թեհրան է ժամանել ուրբաթ երեկոյան՝ պակիստանյան բարձրաստիճան պատվիրակության կազմում, որը գլխավորում է վարչապետ Շահբազ Շարիֆը։

Հրապարակման մեջ ընդգծվում է նաև, որ Պակիստանը նկատելի դեր է խաղում Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդության գործում։

Source: https://news.am/hy/news/1047701