ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին: Հայտնում են ՔԿՀ հանրային կապերի բաժնից։
Արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով:
Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու արգելված իրերի հանձնման կանոնների մասին:
Source: https://news.am/hy/news/1049929