Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել, հաղորդում է Mehr գործակալությունը:
Պայթյունների պատճառները և հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկությունները դեռևս չեն հաղորդվում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ներկայացուցիչը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ ամերիկյան զինվորականներն այս պահին հարվածներ չեն հասցնում Իրանի տարածքին։
Քոնարակը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավահանգստային քաղաք է Սիստան և Բելուջիստան նահանգում, որը գտնվում է Մակրանի ափին՝ Օմանի ծոցի արևմտյան մասում:
Source: https://news.am/hy/news/1048989