Օմանի ափերի մոտ լցանավի վրա արտաքին պայթյուն է տեղի ունեցել, հայտնել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնից (UKMTO)։
Գերատեսչության տվյալներով՝ պայթյունը գրանցվել է երկրի մայրաքաղաք Մասկատից 60 ծովային մղոն հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է նավի նավախելի հատվածի աջ կամ ձախ կողմում՝ ջրագծին անմիջական մոտիկությամբ։
UKMTO-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բուն նավին և նրա անձնակազմին վտանգ չի սպառնում։ Ըստ լցանավից ստացված զեկույցի՝ միջադեպի հետևանքով տեղի է ունեցել բունկերային վառելիքի մասնակի արտահոսք ծով։
Ներկայում իրավասու մարմինները հետաքննում են միջադեպը, ամփոփել են գերատեսչությունում։
Source: https://news.am/hy/news/1038559
World
Օմանի ափերի մոտ լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։