Հուլիսի 14-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքի ափերի մոտ թուրքական Ocean Maritime ընկերությանը պատկանող «Ատլաս Բեյ» քաղաքացիական առևտրային նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Դրա մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

«Անձնակազմի 11 անդամները Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ունեցած տեղեկություններով՝ բացառությամբ նավապետի, որն Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Օդեսայի ափ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Քայլեր են ձեռնարկվում նավապետին որոնելու ուղղությամբ։

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապի մեջ է համապատասխան գերատեսչությունների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար»,- նշել են Բաքվում։

Source: https://news.am/hy/news/1049866