Կիրակի օրը Նյու Յորքում Իսթ Ռիվեր գետի վրա տասը մարդ տեղափոխող հիդրոինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, ինչը անհանգստություն է առաջացրել ականատեսների շրջանում, սակայն, քաղաքի իշխանությունների տվյալներով, ոչ ոք չի տուժել, հաղորդում է Associated Press-ը։

Նյու Յորքի հրշեջ ծառայության տեղեկություններով՝ ինքնաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել կեսօրին մոտ։ Միևնույն ժամանակ օդանավը մնացել է համեմատաբար կայուն վիճակում և ավելի ուշ քարշակվել է դեպի նավամատույց։

Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է սպիտակ ինքնաթիռ, որը մասամբ թեքվել է կողքի վրա․ դրա ձախ թևը դիպչում է ջրին, իսկ դեպքի վայրի վերևում պտտվում է փրկարար ծառայությունների ուղղաթիռը։

Source: https://news.am/hy/news/1048008