Նյու Յորքում անոմալ շոգի պատճառով գործարկվել է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագիր։ Այդ մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

«Մեզ, հնարավոր է, սպասում է Նյու Յորքի պատմության մեջ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում երկրորդ ամենաշոգ օրը, և քաղաքային իշխանությունները աննախադեպ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի Նյու Յորքի բոլոր բնակիչները մնան տանը, զովության մեջ և անվտանգ», — նրա խոսքերն է մեջբերում ABC7 հեռուստաալիքը։

Նշվում է, որ շոգի ինդեքսի ցուցանիշը կարող է բարձրանալ մինչև 110 աստիճան Ֆարենհայթ (43,3 ըստ Ցելսիուսի)։ Բացի այդ, ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով քաղաքում կբացվեն շարժական զովացման կետեր (COOL)։ Այս կետերում կանցկացվեն բժշկական զննություններ, իսկ քաղաքացիները կկարողանան վերցնել ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ։

Source: https://news.am/hy/news/1047000