Նյու Մեքսիկո նահանգի իրավապահ մարմինները հայտնաբերել են Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի գիտնական Մելիսա Կասիասի աճյունը։ Նա զբաղվել է միջուկային զենքին առնչվող հարցերով։ Այս մասին ասված է նահանգի ոստիկանության գրավոր հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ հայտնաբերված աճյունը նույնականացվել է Թաոս քաղաքի անհետ կորած բնակչուհի Մելիսա Կասիասի հետ։ Մահվան պատճառներն ու հանգամանքները դեռևս պարզված չեն, իրականացվում է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Աճյունի կողքին հայտնաբերվել է ատրճանակ։

Ոստիկանության տվյալներով՝ Կասիասը պաշտոնապես անհետ կորած է համարվում 2025 թվականի հունիսի 26-ից։ Նա հեռացել է տնից՝ թողնելով անձնական իրերը։ Հետաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հաղորդվել է միջուկային ոլորտի գիտնականների անհետացման փաստերով ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) և ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողական հանձնաժողովի կողմից իրականացվող քննությունների մասին։ Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում 2023 թվականից ի վեր չպարզված հանգամանքներում անհետացել կամ մահացել են տիեզերական և միջուկային հետազոտությունների հետ կապ ունեցող ավելի քան տասը մասնագետ։

Source: https://news.am/hy/news/1040253