The New York Times թերթի հաղորդմամբ՝ Կանզաս Սիթիում (Միսսուրի նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզաբազայի մոտ։
Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը։ Դեպքի վայր ժամանելով՝ իրավապահները տեսել են մարդկանց մեծ խումբ, որը խուճապահար ցրվել է տարբեր կողմեր։ Արդյունքում ինը մարդ դիմել է տեղական հիվանդանոցներ, նրանք ստացել են կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ։
Ոստիկանությունը դեռևս չի ձերբակալել հավանական կասկածյալներին, նրանց որոնումները շարունակվում են։ Դեպքի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Source: https://news.am/hy/news/1041887