Իրանը պատրաստ է անհապաղ նոր բալիստիկ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, եթե հետևի իսրայելական պատասխանը կիրակի հասցված հարվածներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին։

«Իրանական հրթիռների բավարար քանակն այժմ պատրաստ է անհապաղ արձակման՝ ավելի լայն ցանկով թիրախների ուղղությամբ օկուպացված տարածքներում, եթե Իսրայելի սիոնիստական ռեժիմը պատասխանի Իրանին», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Իսրայելը պատասխանի, իրանական գործողության հաջորդ փուլը կլինի ավելի լայնածավալ։

«Իրանը պատրաստ է սկսել լայնածավալ ճակատամարտ, եթե սիոնիստները պատասխանեն, և սիոնիստները պետք է ականջալուր լինեն այս նախազգուշացմանը», - հավելել է Tasnim-ի զրուցակիցը։

Source: https://news.am/hy/news/1041880