Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
«Եռանիվ մոտոցիկլ վարող կինը անցել է Բրուքլինի այգու միջով՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մի քանի հետիոտնի... Նա, ենթադրաբար, չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մոտավորապես 18:40-ին (երկուշաբթի Մոսկվայի ժամանակով 3:40 — խմբ.) մխրճվել է Ֆորտ Գրինում գտնվող Կոմոդոր Բարրի այգի՝ վրաերթի ենթարկելով ինը հետիոտնի»,- ասվում է հրապարակման մեջ։
Տուժած բոլոր ինը հետիոտներն ու մոտոցիկլավարը հոսպիտալացվել են։ Նրանցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Source: https://news.am/hy/news/1046538