Չորս երկրպագու հրազենային վնասվածքներ են ստացել Լոս Անջելեսի արևելքում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության Մեքսիկա-Անգլիա (2:3) հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել Մեխիկոյում։ Այդ մասին հայտնել է New York Post (NYP) թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել երեք հրաձգության մասին, այդ թվում՝ Ուիթիեր բուլվարում, որտեղ հավաքվել էին երկրպագուների բազմություններ։ Տուժած չորս անձինք հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի մասին չի հաղորդվում։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում։
Source: https://news.am/hy/news/1048081