Նոր Զելանդիան լրացուցիչ 3 միլիոն դոլար հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

«Շնորհակալ եմ Նոր Զելանդիային և իմ գործընկեր Ուինստոն Փիթերսին՝ Ուկրաինայի հումանիտար կարիքների համար լրացուցիչ 3 միլիոն դոլար հատկացնելու մասին հայտարարելու համար։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում է դաժան հարվածներ հասցնել խաղաղ բնակիչներին և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին, մենք բարձր ենք գնահատում մեր ժողովրդի դիմակայունության գործում այս ներդրումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Նոր Զելանդիային՝ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ ցուցաբերած սկզբունքային համերաշխության համար»,- գրել է Սիբիգան։

Source: https://news.am/hy/news/1046853